Պատանի հայ դաշնակահարուհին մենահամերգից հետո իր ճարմանդը նվիրել է Վրաստանի նախագահին

14:59, 14 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի հայ դաշնակահարուհի, Ախալքալաքի Մունիցիպալիտետի երաժշտական դպրոցի սան Անահիտ Ստելմաշովային, ով համաշխարհային դասականների բազմաթիվ ստեղծագործությունների իր փայլուն կատարումներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, տպավորել է հատկապես Ախալքալաքի և Կումբուրդոյի մետրոպոլիտի նստավայրում կայացած իր մենահամերգը: «Արմենպրես»-ի  հետ զրույցում դաշնակահարուհու հայրը՝ Կարեն Ստելմաշովը նշեց, որ մենահամերգը կազմակերպվել էր հատուկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու համար՝ Ախալքալաք երկօրյա այցի շրջանակներում:

«Համերգի ավարտից հետո Անահիտն իր սիրելի ճարմանդը հանել է բաճկոնից և փոխանցել այն Վրաստանի նախագահին: Հաջողության թալիսմանը նախագահը մեծ հաճույքով է ընդունել»,-պատմեց հայրը:

Նա նշեց, որ Վրաստանի նախագահին շատ են դուր եկել Անահիտի կատարումները: «Նա նույնիսկ խնդրում էր, որ Անահիտը նույն ստեղծագործությունը երկրորդ անգամ կատարի»,-ասաց Կարեն Ստելմաշովը:

 Սալոմե Զուրաբիշվիլիի համար Անահիտը մենահամերգ կազմակերպելու առաջարկն ստացել է Թբիլիսիում՝ քահանայապետ Նիկոլոզից, երբ ելույթ էր ունենում Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդի նստավայրում:


© 2009 ARMENPRESS.am