Տիգրան Ավինյանն ԱՄՆ-ում կմասնակցի «Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019»-ին

13:42, 14 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կմասնակցի «Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019»-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ավինյանին ԱՄՆ գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019-ին և մի շարք այլ հանդիպումների մասնակցելու նպատակով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի հուլիսի 13-22-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- նշված է որոշման տեքստում:


© 2009 ARMENPRESS.am