ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

18:02, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե ո՞րն է եղել հանդիպման պատճառն ու ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, Սողոմոնյանը պատասխանեց, որ հանդիպման մասին տեղեկությունը հաստատելուց բացի հավելյալ տեղեկություն տրամադրել չի կարող:


© 2009 ARMENPRESS.am