Վերականգնվել է միջնադարյան քարայրաամրոցային համալիր Զարնի-Պարնին

15:40, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ Լոռու մարզում գտնվող  միջնադարյան քարայրաամրոցային համալիրը նոր շունչ է ստացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջը: 

«Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, ինչպես նաև գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ»,- ասված է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ: 


© 2009 ARMENPRESS.am