Վալերիյ Օսիպյանը աշխատանքից  ազատել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին

12:36, 13 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Եղիազարյանը տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

Թե ով կլինի ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ դեռևս հայտնի չէ:


© 2009 ARMENPRESS.am