Արմեն Գրիգորյանը ՌԴ-ում կմասնակցի անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա 10-րդ հանդիպմանը

16:35, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 17-20-ը կլինի Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում՝ Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա 10-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից: 


© 2009 ARMENPRESS.am