ԵՄ-ի դեսպանները հաստատեցին ՌԴ-ի դեմ Ղրիմի գծով պատժամիջոցների մեկամյա երկարաձգումը

14:37, 12 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն առանց քննարկման հաստատել Է Ղրիմի եւ Սեւաստոպոլի դեմ սահմանափակիչ միջոցները 12 ամսով երկարացնելը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման չճանաչման քաղաքականության շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին լրագրողներին հայտնել Է Բրյուսելի մի աղբյուր: «Որոշումն ընդունվել Է առանց քննարկման: Պաշտոնական երկարացումը ԵՄ-ի խորհուրդը նախարարների մակարդակով կհաստատի հաջորդ շաբաթ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am