Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման ներուժն սպառված Է. Ռոուհանի

14:05, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման ներուժն սպառվել Է, երկրի իրադրությունն անցյալ տարվա համեմատությամբ բարելավվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ճնշման ներուժն սպառվել Է: ԱՄՆ-ն առավելակետին Է հասցրել ճնշումն Իրանի ժողովրդի վրա, եւ այդ պահից այդ սպառնալիքը, այդ ճնշումը կկորցնեն իրենց ուժը: Այժմ իրանցի ժողովուրդն այն բանի համեմատությաբ, ինչ կար կես տարի – մեկ տարի առաջ, զգալիորեն հանգիստ Է»,- ասել Է Ռոուհանին, որի խոսքը կառավարության նիստում հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում: Նրա խոսքով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշումն աննախադեպ Է, եւ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախկին պատժամիջոցները համեմատության ոչ մի եզր չունեն այն բանի հետ, ինչ անում Է Վաշինգտոնը: Սակայն Ռոուհանին նշել Է, որ չնայած դրան, Իրանում այժմ լավ վիճակ Է, ինչն, այնուամենայնիվ, խնդիրների բացակայություն չի նշանակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am