Լիբանանը չի մասնակցի Մանամայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող մերձավորարեւելյան համաժողովին

11:41, 12 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցի հունիսի 25 – 26-ը Մանամայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին, որը նվիրված կլինի Պաղեստինին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին CNN հեռուստաալիքին հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Ջեբրան Բասիլը: «Մենք կգերադասեինք նախ հստակ պատկերացում ունենալ ամերիկյան հաշտության պլանի մասին, սակայն մինչ օրս մեզ ոչինչ հայտնի չԷ դրա մասին»,- ասել Է Լիբանանի նախարարը: Նրա խոսքով՝ Բեյրութն այդ համաժողովին մասնակցելուց ձեռնպահ Է մնում «ամենից առաջ այն պատճառով, որ այնտեղ ներկա չեն լինի պաղեստինցի ժողովրդի ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ հայտարարել են Մանամայի սեմինարը բոյկոտելու մասին»: The Daily Star թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է Մանամայում հնչեցնել մերձավորարեւելյան հիմնախնդրի կարգավորման՝ այսպես կոչված դարի գործարքի տնտեսական մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am