Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի թագավորի հետ

10:25, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Շվեդիայի թագավոր  Կարլ XVI Գուստավի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել  «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավին մեր խորհրդարանական պատվիրակությունը ներկայացնելուց հետո 30 րոպեանոց առանձնազրույց ունեցա Նորին մեծության հետ»,- գրել է Միրզոյանը։


© 2009 ARMENPRESS.am