Թրամփը նախատեսում է G-20-ի շրջանակում հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ

21:29, 11 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հույս ունի Ճապոնիայում՝ «մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա մենք սպասում ենք, որ նախագահը հանդիպումներ կունենա Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ: Դա հնարավորություն է հանդիպել կարևոր հարցերի շուրջ պոտենցիալ կարևոր ժամանակահատվածում»,- ասել է Բոլթոնը՝ Վաշինգտոնում կայացած տնտեսական համաժողովի ընթացքում:

 


© 2009 ARMENPRESS.am