Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Նորին Սրբազնություն Պավելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:34, 11 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի ուղեկցությամբ հունիսի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 


© 2009 ARMENPRESS.am