Զուրաբիշվիլին կոչ Է արել արեւմտյան երկրներին՝ ՌԴ-ի հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը

11:53, 11 Հունիս, 2019


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը, չնայած այն բանին, որ դաշինքին անդամակցելու կոնկրետ ծրագիր չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 11-ին հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին AP գործակալությանը տված հարցազրույցում:
«Ես ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր չունեմ, սակայն, ըստ իս, պարզ Է, որ Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը՝ փոքր-ինչ այլ կերպ, բայց զուգահեռ ռեժիմով»,-ասել Է Զուրաբիշվիլին: Նա նաեւ կոչ Է արել արեւմտյան երկրների ղեկավարներին՝ ՌԴ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը:
Վրաստանը փորձում Է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ Եվրամիությանը մերձենալ 1990-ական թվականներից: 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում հայտարարվել Է, որ Վրաստանն ու Ուկրաինան անպայմանորեն կդառնան դաշինքի անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը


© 2009 ARMENPRESS.am