Կարևորը 3 միավորն է. Գևորգ Ղազարյան

09:03, 11 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Հունաստանի դեմ խաղում կարևորում է 3 միավոր վաստակելը:

«Ուրախ եմ նորից Աթենք վերադառնալու համար: Կարոտել էի և շատ սիրում եմ այն: Մեզ համար այդքան էլ կարևոր չէ, որ Հունաստանը պարտվել է Իտալիային նախորդ խաղում: Մենք ավելի կենտրոնացած ենք մեր խաղի վրա: Գիտենք, որ ուժեղ թիմի ունի Հունաստանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է ֆուտբոիստը:

Ղազարյանի խոսքով՝ դեռևս շուտ է, որակավորան մասին խոսել: «Դրա համար ևս մի քանի հանդիպում է պետք անցկացնել: Դրանից հետո նոր պարզ կլինի հավանականությունը, թե որ թիմը շանսեր ունի: Մեզ 3 միավոր է պետք այս խաղից»,-ասել է կիսապաշտպանը:

Ֆուտբոլի Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին հունիսի 11-ին Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին:


© 2009 ARMENPRESS.am