Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ դեսպան

19:13, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին «Արմենպրես»-ին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,- նշված է հրամանագրում:

Արմեն Սարգսյանի այլ հրամանագրերով Աշոտ Հովակիմյանը նշանակվել էր նաև Սլովենիայում ՀՀ դեսպան (համատեղության կարգով), իսկ Արման Կիրակոսյանը հետ էր կանչվել Խորվաթիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ 


© 2009 ARMENPRESS.am