Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Վահագն Գևորգյանը

01:42, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները:

Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն ըստ նախնական արդյունքների հավաքել է 8453 ձայն: ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը հավաքել է 8058 ձայն:

Սասուն Գրիգորյանը հավաքել է 731, Արթուր Ղազարյանը՝ 139, Մանուկ Մկրտչյանը 435 ձայն:

 


© 2009 ARMENPRESS.am