Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել  կամ կրճատել մոտ 700 դատապարտյալների բանտարկության ժամկետները

16:52, 9 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ներում է շնորհել  կամ կրճատել 691 դատապարտյալների բանտարկության ժամկետները, հայտնում է  Համենեիի կայքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին առաջարկ ե հղել Համենեին ներման կամ պատիժների մեղմման վերաբերյալ, որին  երկրի ղեկավարը համաձայնություն է  տվել Իդ ալ Ֆիթր (Ուրազա բայրամ) մուսուլմանական տոնի կապակցությամբ։

Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածը գերագույն առաջնորդին իրավունք է տալիս ներում շնորհել կամ մեղմել դատապարտյալների պատժաչափերը դատական իշխանության ղեկավարի խորհրդով։


© 2009 ARMENPRESS.am