Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջեյմս Ջոնսին

15:26, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Դիլիջանում մեկնարկելիք գագաթնաժողովի աշխատանքներին: Գեներալ Ջոնսը ողջունել է նման հեղինակավոր միջոցառման անցկացումը Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, ինչպես նաև համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ։


© 2009 ARMENPRESS.am