Սահակաշվիլին հրաժարվել Է Ռադայի ընտրություններին մասնակցել Կլիչկոյի հետ միասին. «Ուկրաինսկայա պրավդա»

11:10, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել Է Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի՝ խորհրդարանական ընտրություններում իր «Ուդառ» կուսակցության հետ միասին հանդես գալու առաջարկից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին հայտնել Է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուր: «Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել Է Վիտալի Կլիչկոյի՝ ընտրություններին «Ուդառ» կուսակցության հետ միասին գնալու առաջարկից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կլիչկոն նույնպես մեկնաբանել Է Սահակաշվիլիի մերժումը եւ նշել, որ իր քաղաքական պլանները չի փոխում: «Սահակաշվիլիի հետ մեր միության վերաբերյալ նորությունները Facebook-ում կարդում եմ առանց Էմոցիաների: Ես արել եմ իմ քայլը… Ես քաղաքական պլանները չեմ փոխում»,- գրել Է Կլիչկոն Facebook-ի Էջում: Նրա կարծիքով՝ «խորհրդարան պետք Է անցնեն հնարավորինս շատ դեմոկրատական ուժեր… արժանավորներն ու նրանք, ովքեր պատրաստ են պայքարել հանուն հաջողակ Ուկրաինայի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am