Մահացել Է երգիչ եւ կոմպոզտիոր Դոկտոր Ջոնը

11:07, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 6-ին 77 տարեկան հասակում սրտի նոպայից հետո մահացել Է երգիչ եւ կոմպոզտիոր Դոկտոր Ջոնը (իսկական անունն Է՝ Մալքոլմ Ջոն Ռեբենեկ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook-ում երաժշտի Էջում զետեղված հաղորդագրության մեջ:

«2019 թվականի հունիսի 6-ին սրտի նոպայից մահացել Է լեգենդար երաժիշտ Մալքոլմ Ջոն Ռեբենեկ Կրտսերը, որը հայտնի Է Դոկտոր Ջոն պրոֆեսիոնալ կեղծանվամբ: Ռոք ն ռոլի սրահի անդամը, Grammy երաժշտական մրցանակի վեցակի դափնեկիրը, երգերի հեղինակը, կոմպոզտորը, պրոդյուսերը եւ կատարողն ստեղծել Է եզակի երաժշտական ոճ՝ համակված իր հայրենի քաղաք Նոր Օռլեանի ոգով»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հարազատները եւ մերձավորները խոստացել են հուղարկավորության օրն ու տեղը հայտնել ավելի ուշ: Դոկտոր Ջոնը ջազի, բլյուզի, պսիխոդելիկ ռոքի եւ ռոք ն ռոլի վառ ներկայացուցիչն Է: Ձայնագել Է 20-ից ավելի ալբոմ եւ նվաճել Grammy-ի վեց մրցանակ: 2011 թվականի մարտին նրա անունը գրանցվել Է Ռոք ն ռոլի փառքի սրահում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am