Պատրաստ ենք ցանկացած զարգացման. Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժություններին

19:40, 4 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: 

«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:  


© 2009 ARMENPRESS.am