Զելենսկին Բրյուսել Է ժամանել առաջին աշխատանքային այցով

17:23, 4 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին աշխատանքային այցով ժամանել Է Բրյուսել, որտեղ կկայանան նա կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վլադիմիր Զելենսկին ժամանել Է Բրյուսել, որտեղ կունենա բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Ուկրաինայի նախագահը խոստացել Է եվրոպացի բարեկամներին հիշեցնել Դոնբասում զոհված ու վիրավորված հարյուրավոր երեխաների մասին»,-ասված Է պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ, որը հունիսի 4-ին զետեղվել Է Twitter-ում:

Բրյուսելում Զելենսկին հանդիպումներ կանցկացնի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի, Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի եւ Ժան Կլոդ Յունկերի, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Բրյուսելում Ուկրաինայի կողմից արծարծվելիք հարցերի թվում կլինի «Ղրիմի վերադարձման» ռազմավարությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը, այդ թեման Զելենսկին մտադիր Է քննարկել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am