Ճապոնիայում ստացել են բալենու նոր սորտ՝ աշխարհում ամենախոշոր պտուղներով

16:47, 4 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի սելեկցիոներներն ստացել են բալենու նոր սորտ՝ աշխարհում ամենախոշոր պտուղներով, որոնց տրամագիծը հասնում Է շուրջ 3 սանտիմետրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Սորտը, որն ստացել Է «Յամագատայի կարմիր թագավոր» անվանումը, բուծվել Է Յամագատայի համանուն պրեֆեկտուրայում: Հեռուստաալիքի տվյալներով՝ բուծողի նպատակն Է եղել ստանալ բավականին մեծ չափի պտուղներ, քանի որ Ճապոնիայից դուրս բալենու պտուղների հենց այդ տեսակն Է առավել ժողովրդականություն վայելում:

Ընտրասերիչներին հաջողվել Է ստանալ բալենու սորտ, որի պտուղները չափերով հասնում են շուրջ 3 սանտիմետրի եւ ամենախոշորն են աշխարհում: Այդ սորտի բալի վաճառքն արտասահմանում, մասնավորապես, Չինաստանում եւ Հարավային Կորեայում, սպասվում Է մոտավորապես երեք տարի հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am