ՀՀ-ի և Ղազախստանի միջև բանակցություններ են ընթանում Ղազախստանում հայկական ԹՈՒՄՈ կենտրոն բացելու ուղղությամբ

15:29, 4 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետության իշխանությունները հետաքրքրված են հայկական ԹՈՒՄՈ կենտրոնով և կառույցի կրթական մոդելներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Ազգային ժողովի Հայ-ղազախական բարեկամական խմբի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը:

«Ղազախական կողմը շատ մեծ նշանակություն է տալիս կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, և այդ ոլորտներում Հայաստան-Ղազախստան հարաբերությունների խորացմանը: Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել ԹՈՒՄՈ-ի կրթական մոդելները: Ղազախստանի և՛ խորհրդարանը, և՛ կառավարական կառույցները, և՛ բիզնեսմենները չափազանց հետաքրքրված են մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նվաճումներով, և պատրաստ են այդ ոլորտում համագործակցություն հաստատել: Հիմա բանակցություններ և քննարկումներ են ընթանում ԹՈՒՄՈ-ի կրթական տեխնոլոգիաները Ղազախստանում տանելու ուղղությամբ և Ղազախստանը շատ հետաքրքրված է, որ նման կենտրոն բացվի նաև իրենց մոտ»,- ասաց Բեղլոյանը:

ԱԺ Հայ-ղազախական բարեկամական խումբը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան է այցելել մայիսի 21-24-ը:


© 2009 ARMENPRESS.am