Հայաստանի պատանի մարզիկները Մոսկվայում մասնակցել են միջազգային օլիմպիական ֆորումին

16:11, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պատանի մարզիկները Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել են միջազգային օլիմպիական ֆորումին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 31-ից հունիսի 2-ը տեղի ունեցած ֆորումին մասնակցել են տարբեր երկրների մարզիկներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

«Հայաստանը ներկայացնում էին ձյուդոիստ Գոռ Դավթյանը, աթլետ Ռաֆիկ Օհանյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և Մարինա Գալստյանը (սեղանի թենիս):

Ֆորումի հիմնական նպատակը պատանի մարզիկների մեջ արդար եւ մաքուր սպորտի գաղափարի սերմանումն է: Ֆորումի սկզբում մասնակիցներին ռուս հայտնի մարզիկիները ծանոթացրին օլիմպիզմի գաղափարներին, սպորտի պատմության եւ հակադոպինգային կանոնների հետ: Դրանից հետո անցկացվեց նաեւ վիկտորինա: Հայաստանի եւ Բելառուսի մարզիկները վիկտորինային մասնակցեցին միասնական թիմով եւ 10 մասնակիցների մեջ գրավեցին երրորդ տեղը՝ 45 հարցից ճիշտ պատասխանելով 42-ին:

Ֆորումի վերջում պատանի մարզիկների համար անցկացվեց 5 ժամանոց մշակութային տուր՝ Մոսկվա գետով, որտեղ նրանք ծանոթացան Մոսկվայի պատմությանը: Ֆորումի ավարտից հետո հայ մարզիկները վերադարձան Հայաստան»,- նշված է հաղորդագրությունում:

 


© 2009 ARMENPRESS.am