Էմիր Կուստուրիցան Չինգիզխանի մասին ֆիլմը կներկայացնի 2020 թվականին

14:55, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան 2020 թվականին կներկայացնի իր նոր ֆիլմը, որը նվիրված կլինի զորահրամանատար Չինգիզխանին եւ հիմնված Չինգիզ Այթմատովի պատմվածքի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես այժմ մտահղացում ունեմ՝ ֆիլմ նկարահանել Չինգիզխանի մասին: Հսկայական ֆիլմ այն մասին, թե ինչպիսին Է եղել այն մարդը, որին չեն սիրել այստեղ եւ արեւմուտքում, ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարի»,-պատմել Է Կուստուրիցան, որը Ժելեզնովոդսկում մասնակցում Է «Հերոսը եւ ժամանակը» կինոփառատոնին: Նա հավելել Է, որ նկարահանումները պլանավորվում Է անցկացնել այդ թվում նաեւ Ռուսաստանի տարածքում:

Էմիր Կուստուրիցան սերբ կինոռեժիսոր Է, սցնարիստ եւ երաժիշտ, The No Smoking Orchestra ռոք-խմբի ղեկավարը: Կուստուրիցան որպես դերասան, սցենարի հեղինակ կամ համահեղինակ ու ռեժիսոր մասնակցել Է ավելի քան երեք տասնյակ ֆիլմերի: Նրա ստեղծագործությունը նշված Է Եվրոպայի խոշոր կինոստուգատեսների պարգեւներով, ներառյալ Կաննի կինոփառատոնի երկու «Ոսկե արմավենու ճյուղերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am