Վրաստանում հունիսի 3-ից մինչեւ 7-ը կփակեն Ռիկոտի թունելը

11:18, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիկոտի թունելը, որը գտնվում Է Թբիլիսի – Սենակ – Լեսելիձե միջազգային ավտոմոբիլային մայրուղու (E-60) 143-րդ կիլոմետրում, որով ձգվում Է Վրաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր տարանցիկ բեռների երթուղին, չորս օր փակ կլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ինչպես նշել Է դեպատամենտը, թունելով երթեւեկությունը ավտոտրանսպորտի բոլոր տեսակների համար կարգելվի հունիսի 3-ի ժամը 08:00-ից մինչեւ հունիսի 7-ի ժամը 08:00-ն՝ ամառային սեզոնի հետ կապված կանխարգելիչ աշխատանքների կատարման համար:

Ըստ դեպարտամենտի տեղեկատվության՝ այդ ժամանակահատվածում տրանսպորտային հոսքը կփոխադրվի շրջանցիկ ճանապարհ:

Ռիկոտի ավտոճանապարային թունելը, որի երկարարությունը կազմում Է 1750 մետր, կառուցվել Է 1983 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am