Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի գտնվել արձակուրդում

10:28, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի գտնվել արձակուրդում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը տեղադրված է egov.am կայքում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին: 
2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետ Փաշինյանը մայիսի 31-ից գտնվում է արձակուրդում:  


© 2009 ARMENPRESS.am