ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում

12:25, 31 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը հոկտեմբերին կկայանա Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

«Ռուսաստանի Դաշնության առաջարկությամբ որոշում Է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Մոսկվայում 2019 թվականի հոկտեմբերի 25-ին»,-ասել Է նա վարչապետների՝ մայիսի 31-ին Աշգաբադում կայացած հանդիպմանը: Խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Լեբեդեւը ճշտել Է, որ Աշգաբադի հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնել են առաջարկությանը: «Ցանկանում եմ ընդգծել, որ այն (նիստը) տեղի Է ունենալու Մոսկվայում, բայց Թուրքմենստանի նախագահությամբ, որը պահպանում Է իր նախագահությունը մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,-հավելել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am