Գաբրիել Սարգսյանը՝ Ալ Բատայահ արագ շախմատի մրցաշարի հաղթող

13:24, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաղթել է ԱՄԷ-ի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվեց Ալ Բատայահ արագ շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 19 երկրների 107 շախմատիստ: Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը 6 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ եգիպտոսցի միջազգային վարպետ Թահեր Ֆուադը եզրափակեց լավագույն եռյակը:


© 2009 ARMENPRESS.am