Ազգային ժողովում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը

16:24, 29 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  քվեարկությունը մեկնարկել է ժամը 16:05-ին:

Փակ քվեարկությունն ընթանում է ԱԺ  նիստերի   դահլիճի հարևանությամբ   գտնվող նախասրահումԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեցոր քվաերկությունը կանցկացվի ժամը 16:05-ից մինչև 16:30-ը:

Թեկնածուն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջարկված Արթուր Վաղարշյանն է: Մինչ այս 7-րդ գումարման ԱԺ-ն նախագահի առաջարկով քննարկել էր  Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը և չէր ընդունել:


© 2009 ARMENPRESS.am