Մարիո Գյոտցեն կարող է տեղափոխվել «Արսենալ»

15:52, 29 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեն կարող է տեղափոխվել «Արսենալ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է գերմանական Bild-ը: Ըստ պարբերականի Գյոտցեն չի երկարաձգում պայմանագիրը ակումբի` Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ և մտադիր է փոխել թիմը: Գյոտցեն կարող է միանալ Լոնդոնի «Արսենալ»-ին:  Գերմանացին կմնա Դորտմունդում մի պայմանով միայն` աշխատավարձի չնվազեցման դեպքում:

Մարիո Գյոտցեն Բունդեսլիգայի արդեն ավարտված առաջնությունում մասնակցել է 26 խաղի, խփել 7 գնդակ:


© 2009 ARMENPRESS.am