ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային. Վոլքեր

11:12, 29 Մայիս, 2019


ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կշարունակի տարատեսակ զենքի մատակարարումը Ուկրաինային եւ խորհրդատվություն կտրամադրի Կիեւին այդ հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 28-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը:
«Ուկրաինան, ինչպես որ աշխարհի ցանկացած այլ երկիր, ինքնապաշտպանության իրավունք ունի»,- արձանագրել Է Վոլքերը: Նա նշել Է, որ «Նահանգները պատրաստ Է բավարարել Ուկրաինայի պաշտպանության ապահովման արդարացված պահանջմունքները»:
«Մենք Ուկրաինայի հետ խորհրդատվություններ կանցկացնենք նրանց օրինական պահանջմունքների շուրջ: Մենք կպարզենք՝ ինչ միջոցներ են անհրաժեշտ նրանց տրամադրել: Բացի այդ, մենք պատրաստ ենք զենքի արատահանմանը, այսինքն՝ Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ռազմական սարաքավորանքի գնմանը»,- ասել Է հատուկ ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am