Ազատ ոճային երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 9 մարզիկով

16:59, 28 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 9 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի կազմում ընդգրկվել են Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) և 125 կգ քաշային Աշոտ Ռուշանյանը:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա իսպանական Պոնտևեդրա քաղաքում հունիսի 3-9-ը:


© 2009 ARMENPRESS.am