Չեխիայում Անդրեյ Բաբիշի կուսակցությունը հաղթել Է Եվրախորհրդարանի ընտրություններում

13:42, 27 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դժգոհ քաղաքացիների արկցիա» աջ կենտրոնամետ քաղաքական շարժումը, որը գլխավորում Է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հանրապետությունում ամենամեծ հաջողությունն Է գրանցել Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում: Այդ մասին են վկայում քվեարկության արդյունքները, որոնք մայիսի 27-ին տարածել Է Չեխիայի վիճակագրական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընտրողները նաեւ զգալի աջակցություն են ցույց տվել կառավարությանն ընդդիմադիր Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության եւ Պիրատական կուսակցության ներկայացուցիչներին: Դրանք աջ ուղղվածության քաղաքական ուժեր են: Ընտրություններում ջախջախիչ պարտություն են կրել ձախ ուժերը: «Դժգոհ քաղաքացիների ակցիան» կզբաղեցնի Եվրախորհրդարանում Չեխիային պատկանող 21 աթոռներից վեցը, որտեղ ներկայացված են 750 պատգամավորներ կազմակերպության 28 անդամ պետություններից: Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունն ստացել Է չորս պատգամավորական մանդատ, «պիրատները»՝ երեք: Յոթ աթոռ միմյանց միջեւ բաժանել են ազգային խորհրդարանում ներկայացված եւս երեք ավելի մանր աջ ընդդիմադիր կուսակցություններ: Եվրախորհրդարանում չեխական ձախ ուժերի ներկայացուցչությունը սահմանափակվել Է մեկ պատգամավորով: Ընտրողների մասնակցությունը կազմել Է 28,72 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am