Ճապոնիան հաստատել Է ԱՄՆ-ից 105 F-35 ինքնաթիռներ գնելու մտադրությունը

12:17, 27 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան հաստատել Է ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35 105 բազմանպատակային մարտական ինքնաթիռներ գնելու մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 27-ին հայտարարել Է մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում կայացած հանդիպման արդյունքներին:

«2018 թվականին Ճապոնիան ամերիկյան զենքի ամենախոշոր գնորդներից մեկն Էր: Եվ այժմ նրանք հայտարարել են 105 նոր F-35 ինքնաթիռներ ձեռք բերելու իրենց մտադրության մասին»,- նշել Է Թրամփը: F-35-ը բազմանպատակային մարտական մեքենա Է, որը նախագծվել Է «սթելս» տեխնոլոգիայի օգտագործմամբ եւ կարող Է միջուկային զենք կրել: ԱՄՆ-ի հետ միասին դրա ստեղծման նախագծին մասնակցել Է ութ երկիր՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան եւ Թուրքիան: Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերն այժմ ունեն այդպիսի 13 մեքենա, դրանք բոլորը տեղակայված են երկրի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսում գտնվող Միսավա ռազմակայանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am