Իտալիայի «Լիգա» կառավարող կուսակցությունը հաղթանակ Է տարել Եվրախորհրդարանի ընտրություններում

12:14, 27 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կառավարող կոալիցիայի մեջ մտնող «Լիգա» կուսակցությունը հաղթել Է Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում: Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ «Լիգան» հավաքել Է քվեների 34,3 տոկոսը: Այս տվյալները մայիսի 27-ին նշված են ներքին գործերի նախարարության կայքում, որը կատարում Է ընտրական հանձանաժողովի գործառույթները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով փոխվարչապետ եւ ՆԳ նախարարության ղեկավար Մատեո Սալվինիի կուսակցությունը երկրում առաջինն Է դարձել ժողովրդականության ցուցանիշով եւ զգալիորեն ամրապանդել Է իր դիրքերը Եվրոպայի օրենսդիր մարմնում: ԵԽ-ի անցյալ գումարմանը «Լիգան» ուներ հինգ տեղ, ներկայիս գումարմանը կուսակցությանը պետք Է անցնի գրեթե վեց անգամ ավելի տեղ: Ընդամենն Իտալիան առաջին փուլում կներկայացնի 73 եվրապատգամավոր, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ավարտից հետո հանրապետությանը բաժին կհասնի եւս երեք տեղ: «Լիգայի» առաջնորդը՝ փոխվարչապետ եւ ՆԳ նախարարության ղեկավար Մատեո Սալվինին, որը հայտնի Է իր քննադատական վերաբերմունքով Եվրամիության ղեկավար մարմինների ներկայիս կառուցվածքի նկատմամբ, արդեն հայտարարել Է ապագա ԵԽ-ում Մարին Լը Պենի ֆրանսիական «Ազգային միավորման», Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, ինչպես նաեւ Նայջել Ֆարաջի հետ սերտորեն համագործակցելու մտադրության մասին, որի Brexit կուսակցությունն ընտրությունների առաջատարն Է Մեծ Բրիտանիայում: Երկրորդ տեղում Է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որը 22,7 տոկոսով առաջ Է անցել երկրորդ կառավարող կուսակցությունից՝ «5 աստղերի «Շարժումից», որի արդյունքը հազիվ Է հասել 17 տոկոսի: Բացի դրանից, ապագա Եվրախորհրդարան Է անցել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցությունը, որը հավաքել Է 8,7 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am