Իրանի ԱԳ փոխնախարարը շրջագայություն Է սկսել Պարսից ծոցի երկրներում

11:39, 27 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաքչին Օմանի սուլթանություն Է այցելել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին տարածաշրջանի երկրներ շրջագայության շրջանակում, որի ընթացքում նա մտադիր Է այցելել նաեւ Կատար եւ Քուվեյթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Օմանի ԱԳ նախարարությունը Twitter սոցիալական ցանցում:

Ավելի վաղ Իրաքի վարչապետին մոտ կանգնած աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ վեց երկիր, ներառյալ Իրաքը, Օմանը եւ Կատարը, որպես միջնորդներ են հանդես գալիս ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտության կարգավորման գործում: Ինչպես նշել Է արտաքին քաղաքական գերատեսչությունը, Արաքչին բանակցություններ Է վարել նախարար Յուսեֆ բեն Ալյավիի հետ, որոնց ընթացքում նրանք քննարկել են «երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանի խնդիրները եւ այնտեղ իրադրության զարգացումը»:


© 2009 ARMENPRESS.am