Տաթևում մեկնարկել է «Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը

11:32, 27 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզի Տաթև գյուղում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 27-ին մեկնարկած համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:


© 2009 ARMENPRESS.am