Հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերությունները կծառայեն երկու ժողովուրդների շահերին. Փաշինյանը վրացերեն է շնորհավորել երկրի ազգային տոնը

17:05, 26 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում Վրաստանի ազգային տոնը շնորհավորել է վրացերեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերությունները ապագայում եւս կծառայեն երկու ժողովուրդների շահերին։

«Շնորհավորում եմ Վրաստանի բարեկամ ժողովրդին `Վրաստանի ազգային տոնի` անկախության վերականգնման օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերությունները ապագայում եւս կծառայեն մեր ժողովրդի շահերին»,- նշել է Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am