Մեկ օրվա ընթացքում Հորդանանից և Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական

13:51, 25 Մայիս, 2019

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 900 սիրիացի փախստական  վերջին օրվա ընթացքում վերադարձել է Սիրիա օտար երկրներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ընդհանուր առմամբ 937 փախստականը վերադարձել է Լիբանանից (359 մարդ՝ 108 կին և 183 երեխա) և Հորդանանից (578 մարդ՝ 173 կին և 295 երեխա):

Սիրիայի ներսում մշտական բնակության վայր է վերադարձել 8 սիրիացի:

Փախստականների ընդունման կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի ԶՈւ ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են 2.6 հա տարածք: Բացի դրանից, մասնագետները ոչնչացրել են 41 պայթյունավտանգ առարկա:

Զինված կոնֆլիկտը Սիրիայում շարունակվում է դեռ 2011 թվականից:  

 


© 2009 ARMENPRESS.am