Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը

19:56, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում մայիսի 24-ին հնչել է վերջին զանգն ու կազմակերպվել են «Վերջին դաս»-ի միջոցառումներ: Երևանի 108 միջնակարգ դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Շրջանավարտներն ամփոփում են 12-ամյա իրենց անցած ուղին ու շնորհակալություն հայտնում ուսուցիչներին՝ հոգատարության ու փոխանցած գիտելիքի համար:  

Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել ձեռքբերումներ ու խորհուրդ տվել կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվել արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որոնք սերմանել են նրանց ուսուցիչները»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am