Մակրոնը կոչ Է արել պարզաբանումներ տալ Մեյի՝ պաշտոնաթող լինելու որոշումից հետո

16:35, 24 Մայիս, 2019


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը ողջունել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համարձակ աշխատանքը, որը հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին, եւ կոչ Է արել պարզաբանել Brexit-ի շուրջը դիրքորոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
«Չափազանց վաղ Է խորհրդածել այդ որոշման հետեւանքների մասին: Եվրամիության սկզբունքները կշարունակվեն կատարվել, մասնավորապես, Եվրամիության լավ աշխատանքի պահպանման գերակայությունը, ինչն արագ պարզաբանում Է պահանջում»,- ասված Է Մակրոնի հայտարարության մեջ, որը մեջբերում Է գործակալությունը:
Ֆրանսիայի ղեկավարը նշել Է, որ Մեյը Brexit-ի շուրջը «համարձակ աշխատանք» Էր կատարում ի շահ իր երկրի եւ հարգելով եվրոպացի գործընկերներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am