Մեյի հրաժարականից հետո պահպանողականները պետք Է միավորվեն եւ իրագործեն Brexit-ը. Բորիս Ջոնսոն

16:32, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի պահպանողականները պետք Է մոռանան տարաձայնությունների մասին եւ կուսակցության ղեկավարի պաշտոնից Թերեզա Մեյի հեռանալուց հետո համատեղ ավարտեն ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին Twitter-ի իր Էջում գրել Է Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնարարար եւ թորիների նոր առաջնորդի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը՝ Բորիս Ջոնսոնը:

«Թերեզա Մեյը հարգանքի արժանի հայտարարություն արեց: Շնորհակալություն ստոիցիզմի (ամրակամություն) համար, որը դուք դրսեւորեցիք, ծառայելով ձեր երկրին եւ Պահպանողական կուսակցությանը: Այժմ եկել Է ժամանակը՝ հասնելու այն բանին, ինչին դուք այնքան հաստատակամորեն կոչ Էիք անում՝ միավորվել եւ իրականացնել Brexit-ը»,-գրել Է Ջոնսոնը: Համանման թվիթներ են հրապարակել Պահպանողական կուսակցության նաեւ այլ ազդեցիկ ներկայացուցիչներ՝ ինչպես Մեյի կողմնակիցների թվից, այնպես Էլ եվրոսկեպտիկների ճամբարից նրա հակառակորդները: Դոմինիկ Ռաաբը, որը Brexit-ի գործերի նախարարի պաշտոնն անցյալ տարվա նոյեմբերին թողել Էր ՄԵյի հետ տարաձայնությունների պատճառով, նրան համարել Է «հայրենասեր եւ Պահպանողական կուսակցության հավատարիմ անդամ»: Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը, որը մայիսի 22-ին հրաժարական Էր տվել Brexit-ի վերաբերյալ կառավարության քաղաքականությունը չընդունելու պատճառով, ընդգծել Է, որ Մեյը «հնարավոր ամեն ինչ արեց 2016 թվականի հանրաքվեի արդյունքները կյանքի կոչելու համար եւ «լիակատար նվիրվածություն Էր դրսեւորում իր երկրի նկատմամբ»: Շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության զարգացման նախարար, եվրոսկեպտիկ Մայքլ Գոուվը, որը նաեւ ֆավորիտներից մեկն Է համարվում Պահպանողական կուսակցությունում առաջատարության համար պայքարում, նշել Է, որ Մեյի արարքն «արժանի Է երախտագիտության ու հարգանքի»:


© 2009 ARMENPRESS.am