Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

14:49, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:


© 2009 ARMENPRESS.am