Թերեզա Մեյը պաշտոնաթող կլինի հունիսի 7-ին

13:38, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թերեզա Մեյը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի, հետեւաբար նաեւ վարչապետի պաշտոնը թողնելու մասին: Այդ հայտարարությունը նա արել Է մայիսի 24-ին Դաունինգ սթրիթ-10-ում իր պաշտոնական նստավայրի շեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ, որպես Պահպանողական եւ յունիոնիստական կուսակցության ղեկավար, պաշտոնաթող կլինեմ ուրբաթ օրը՝ հունիսի 7-ին»,-ասել Է Մեյը:

Դա նշանակում Է, որ Թերեզա Մեյը պետք Է թողնի նաեւ երկրի վարչապետի պաշտոնը: Սակայն հունիսի 7-ին պաշտոնից հեռանալը թույլ Է տալիս նրան որպես լիարժեք վարչապետ ընդունել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որը հունիսի սկզբին Մեծ Բրիտանիա Է ժամանելու պետական այցով: Նոր ղեկավարի ընտրությունների գործընթացը կսկսվի հունիսի 7-ից հետո, թեեւ այս պահին հիմնական թեկնածուն՝ արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, արդեն հայտարարել Է իր թեկնածությունն առաջադրելու պլանների մասին:

Այդ հնարավորությունը դիտարկում Է նաեւ Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմը: Հնարավոր թեկնածուների թվում նշվում են նաեւ ԱԳ նախարար Ջերեմի Հանթը եւ ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: Այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել նոր ղեկավարը, իսկ այդ գործընթացը սովորաբար տեւում Է վեց շաբաթ, Թերեզա Մեյը կմնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am