Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին

12:40, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am