ԲԴԽ-ում շարունակվել է դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը

17:57, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱևՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդում մայիսի 23-ին «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, շարունակվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հարցազրույցին մասնակցել է դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման 6, քրեական մասնագիտացման՝ 7 հավակնորդ:

Մայիսի 24-ին հարցազրույցի փուլին կմասնակցի դատավորների թեկնածուների վարչական մասնագիտացման 6 հավակնորդ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am