Կործանիչի հնդիկ առաջին կին-օդաչուին թույլատրել են մարտական մասնակցել գործողությունների

17:10, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կապիտան Բհավանա Քանթհը դարձել Է կործանիչի հնդիկ առաջին կին-օդաչուն, որը պաշտոնապես թույլտվություն Է ստացել մասնակցելու մարտական առաքելություններին: Ինչպես մայիսի 23-ին հայտնել Է PTI լրատվական գործակալությունը, նա հաջողությամբ ավարտել Է նախապատրաստական ծրագիրը՝ ՄիԳ-21 կործանիչով (Հնդկաստանում այս ինքնաթիռը ստացել Է «Բիզոն» անվանումը) մարտական առաջադրանքներ կատարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա որակավորում ստացած առաջին կին-օդաչուն Է, որը նրան թույլ Է տալիս կործանիչով առաջադրանքներ կատարել ցերեկային ժամերին: Նա դրան կարողացել Է հասնել դժվարին աշխատանքի եւ հաստատակամության շնորհիվ»,-գործակալությունը մեջբերում Է ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Անուպամ Բաներջիի խոսքը: Կապիտան Քանթհը կին-օդաչուների առաջին խմբի կազմում Էր, որոնք 2016 թվականին ընտրվել Էին կործանիչների վրա ծառայելու համար: Դա գիտափորձ էր: Բհավանան, ինչպես նաեւ եւս երկու աղջիկներ՝ Մոհանա Սինգհը եւ Ավանի Չաթուրվեդին, ուղարկվել Էին զորամասեր՝ գերձայնային մարտական ինքնաթիռներով թռիչքներին նախապատրաստվելու համար: Քանթհի առաջին ինքնուրույն թռիչքը ՄիԳ-21-ով կայացել Է անցյալ տարի: Եվ ահա այժմ նա դարձել Է խմբի առաջին աղջիկը, որին թույլատրել են մասնակցել մարտական գործողություններին:

«Դա իմ մանկության երազանքն Էր: Այն ժամանակ բոլորը կարծում Էին, որ նման բանի մասին կարող են երազել միայն տղաները: Համենայն դեպս, այդպիսին Էր կարծրատիպը: Բայց իմ ծնողները երբեք ինձ չեն ստիպել մտածել, որ ես իմ երազանքից պետք Է հրաժարվեմ լոկ այն պատճառով, որ աղջիկ եմ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am