Forbes-ը կազմել Է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը

17:02, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը ներկայացրել Է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը: Դրանում ներառվել Է 48 մարդ, որոնք կժառանգեն ընդհանուր առմամբ 238 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ամենահարուստ ժառանգորդը (21,8 մլրդ դոլար) կրկին դարձել Է Յուսուֆ Ալեքպերովը»,-տեղեկացնում Է հրատարակությունը, որի տվյալներով, «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի միակ որդին հեռացել Է ընկերությունից եւ սկսել Է զբաղվել իր բիզնեսով: Երկրորդ տեղում, ըստ Forbes-ի գնահատումների, գտնվում են «Նովատեկ» եւ «Սիբուր» ընկերությունների հիմնական սեփականատեր Լեոնիդ Միխելսոնի որդին եւ դուստրը (յուրաքանչյուրը 12,2-ական մլրդ դոլար):

Երրորդ հորիզոնականում Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինի երեխաներն են (7,6-ական մլրդ դոլար): Ընդամենը Forbes-ի ցուցակում տեղ Է գտել 20 ընտանիք, 48 երեխաներից յուրաքանչյուրին բաժին Է ընկնում առնվազն 2,3 մլրդ դոլար:


© 2009 ARMENPRESS.am